կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիան է միակողմանի փակել Հայաստանի հետ սահմանը․ եթե ուզում են բացել, մենք չպետք է գնանք խնդրենք, նրանք էլ ինչ-որ պայմաններ առաջ քաշեն․ Արթուր Վանեցյան

Թուրքիան է միակողմանի փակել Հայաստանի հետ սահմանը․ եթե ուզում են բացել, մենք չպետք է գնանք խնդրենք, նրանք էլ ինչ-որ պայմաններ առաջ քաշեն․ Արթուր Վանեցյան

21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, սակայն հայ-թուրքական սահմանը բացվելուն Հայաստանը պետք է պատրաստ լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանը բացվելու պարագայում Հայաստանը կկարողանա՞ դիմակայել թուրքական էքսպանսիային։

Այս առնչությամբ Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ պետք է ունենալ երկու հարցի հստակ պատասխան՝ արդյոք Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգն այսօր պատրա՞ստ է ունենալ Թուրքիայի հետ բաց սահման, թե՞ ոչ, արդյոք Հայաստանի տնտեսությունը պատրա՞ստ է Թուրքիայի հետ ունենալ բաց սահման, թե՞ ոչ։

«Նաև հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանը երբեք չի փակել։ Թուրքիան է միակողմանի փակել Հայաստանի հետ սահմանը, և եթե ուզում են բացել, ոչ թե մենք պետք է գնանք խնդրենք, նրանք էլ ինչ որ պայմաններ առաջ քաշեն, այլ Թուրքիան, եթե ցանկանում է սահմանը բացել, պետք է հայտարարի, որ բացում է, դրանից հետո մենք կխոսենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։

 

  • Կիսվել: