երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիա-Ադրբեջան զորավարժությունները որոշակի սպառնալիք պարունակում են. Անդրանիկ Քոչարյան

Թուրքիա-Ադրբեջան զորավարժությունները որոշակի սպառնալիք պարունակում են. Անդրանիկ Քոչարյան

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախում համատեղ մեկնարկած զորավարժությունները պլանային են, սակայն  ինչպես բոլոր զորավարժությունները, դրանք ևս իրենց մեջ որոշակի սպառնալիքներ են պարունակում՝ հաշվի առնելով, որ տեղի են ունենում ՀՀ սահմաններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Իհարկե, ուշադիր ենք: Հիմա ինչքանով մեր այսօրվա ներուժը թույլ է տալիս ոչ միայն հետեւել, այլ պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում նաեւ արձագանքել, եթե դրա կարիքը լինի»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այդ ֆոնին չպետք է ավելանա զորավաժությունների թիվը Հայաստանում, ԱԺ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Կգա ժամանակը, դա էլ կտեսնեք»:

  • Կիսվել: