հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Վարչապետը որոշում է ստորագրել Ծովինար Սողոմոնյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

  • Կիսվել: