շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծիծաղելի է նման բան լսել․ Վրաստանի իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրենը` Արսեն Թորոսյանին

Ծիծաղելի է նման բան լսել․ Վրաստանի իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրենը` Արսեն Թորոսյանին

Ծիծաղելի է նման բան լսել մի երկրի առողջապահության նախարարից, որտեղ վերջին երկու օրերի ընթացքում ավելի շատ վարակման դեպք է գրանցվել, քան Վրաստանում։ Այս մասին հայտարարելլ է Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Չենգիզ Ցերցվաձեն, հայտնում է interpressnews.ge-ը:

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 22-ին, մեղմ ասած, ոչ ճիշտ և մոլորեցնող հայտարարություն է տարածել Վրաստանի մասին: Դրանից հետո Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները բացատրություն են տվել, իբր Թորոսյանը նման բան չի ասել, և նրա հայտարարությունը սխալ է մեկնաբանվել ԶԼՄ-ների կողմից»,-հայտարարել է Ցերցվաձեն՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը և առողջապահության նախարարության մեկնաբանությանը, ըստ որի՝ ԶԼՄ-ները ճիշտ չեն մեկնաբանել Թորոսյանի խոսքերը Վրաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մասին: 

Չենգիզ Ցերցվաձեի խոսքով՝ նա անձամբ է լսել Թորոսյանի խոսքը, որում նա առանց որևէ հիմքի հայտարարել է, որ հակահամաճարակային իրավիճակը Հայաստանում ավելի լավ է, քան Վրաստանու։

Ավելի վաղ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «ոչ դիվանագիտական է» համարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները Վրաստանի հակահամաճարակային կառույցների վերաբերյալ։

  • Կիսվել: