շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ծառուկյանը Իջևանում քարոզարշավին պատմել է, թե ինչպես են կազմել նախընտրական ծրագիրը

Ծառուկյանը Իջևանում քարոզարշավին պատմել է, թե ինչպես են կազմել նախընտրական ծրագիրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 13-ին այցելել են Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրել է, թե ինչպես են կազմել իրենց նախընտրական ծրագիրը։

«Ես այս անգամ փոխել եմ ծրագիրը կազմելու մեթոդը, որ ոչ թե ինչ-որ մասնագետներ նստեն ու լուրջ դեմքով ծրագիր գրեն, այլ ասել եմ՝ շրջեք Հայաստանով մեկ, տարբեր ոլորտների մարդկանց հետ խոսեք, վեր հանեք խնդիրները։ Մենք վեր ենք հանել բոլոր խնդիրները և արդեն մասնագետների հետ տվել ենք դրանց լուծման առաջարկները»,- նշել է Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը կարևորել է նաև այն, որ պետական կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառու մարդիկ։ Նրա խոսքով՝ չլուծվող հարց չկա, պարզապես պետք է ղեկավարները ճիշտ մարդիկ լինեն։

«Մենք ծրագիրն էլ ունենք, թիմն էլ ունենք, ցանկությունն էլ ունենք, ոչ մի բանի կարիք էլ չունենք, միայն մեր ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու կարիքն ենք տեսնում»,- նշել է Ծառուկյանը։

Նա նաև խոսել է առողջապահությունը Հայաստանում անվճար դարձնելու անհրաժեշտության մասին։

 

  • Կիսվել: