երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծափահարում եմ Սենատին «Հայկական պաշտպանության ակտն» ընդունելու համար. Փալոնը 2-րդ քայլն է առաջարկում

Ծափահարում եմ Սենատին «Հայկական պաշտպանության ակտն» ընդունելու համար. Փալոնը 2-րդ քայլն է առաջարկում

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունումը, որի նպատակն է 2024 և 2025 թվականների համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը շրջանցելու նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։

«Ծափահարում եմ Սենատին «Հայկական պաշտպանության ակտն» ընդունելու համար։ Այժմ Ներկայացուցիչների պալատը պետք է հետևի այս քայլին և ընդունի իմ երկկուսակցական օրինագիծը՝ H.R. 5683-ը, որով 907-րդ ենթաբաժինն ուժը կորցրած կճանաչվի, և կարգելվի ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին։ Հայաստանի դեմ Ալիևի ագրեսիան պետք է իրական հետևանքներ ունենա», - գրել է Փալոնը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: