չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ծաղկաձոր քաղաքի, Վանաձորի և Կապանի որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի

Ծաղկաձոր քաղաքի, Վանաձորի և Կապանի որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գազասպառողների,  ժամը 10:00-19:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լեռնային փողոցի և «Տավրոս» թաղամասի 9-րդ փողոցից մինչև 4-րդ փողոց պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ձորք և Բաղաբերդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

  • Կիսվել: