ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Տպավորություն է՝ իրեն դրսից տվել են «շպարգալկան», ինքը նույնը ասում է. Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Տպավորություն է՝ իրեն դրսից տվել են «շպարգալկան», ինքը նույնը ասում է. Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Ես կարծում եմ, որ ռեժիմը խուճապի մեջ է, մենք խուճապի մեջ ենք, ունենք ընկած վարկանիշ և այլն։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հեգնանքով նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող հայտարարություններին։

«Ակնհայտ է, որ նույնիսկ այդ ուժեղ Հայաստանի ֆենոմենը, որի շուրջը միստիկա էր հավաքված, բայց հետո լույսերը տվեցին, պարզվեց՝ այդ ամենն այդքան էլ տենց չի։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի խոսույթին, ես խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ  այդքան փողի մեջ թող հայերեն պարապի, որովհետեւ վանկերով խոսելը և 50 կտորով մոնտաժ անելը... համ մոնտաժնիկն է մեղք, համ մենք ենք մեղք, որ ստիպված, քաղաքականությունից ելնելով լսում ենք։ Թող մարդ կանքի, հայերեն սովորի։

Իրեն ինչ ասել են՝ նույնը կրկնում է։ Երեխաներ կան, որ ոտանավորը սովորեցնում են, բայց ինքը չի հասկանում՝ ինչ է ասում, պարզապես կրկնում է։ Հիմա ես մտավախություն ունեմ, որ իրեն դա դրսից տվել են «շպարգալկով», ինքը նույնը ասում է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հայտարարեց, որ կոնկրետ նարատիվներ կան, որոնք դաշտ են նետվում և կոնկրետ մարդիկ դա սկսում են կրկնել։

  • Կիսվել: