Տոյվո Կլաարը կրկին Երևանում է
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբոգում հայտնել է, որ տարածաշրջանային այց է կատարել՝ սկսելով Երևանից։
«Վերադարձել է տարածաշրջան մի շարք խորհրդակցությունների համար՝ Մյունխենում կայացած առաջնորդների հանդիպումների արդյունքներով։ Սկսել եմ Երևանից։ Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»,- գրել է նա
Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր եկել մեկ ամիս առաջ՝ հունվարի 23-ին։



