կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Իվետա Տոնոյանն ընտրությունները համարում է հայրենիք ունենալու և չունենալու ընտրություն

Իվետա Տոնոյանն ընտրությունները համարում է հայրենիք ունենալու և չունենալու ընտրություն

ԲՀԿ պատգամավորության թեկնածում Իվետա Տոնոյանը ընտրությունները համարում է հայրենիք ունենալու և չունենալու ընտրություն։ Այս մասին նա հայտաարեց Ազատության հրապարակուկ կուսակցության եզրափակիչ հանրահավաքում։ 

«Մեր հայրենիքում տեղի են ունենալու ընտրություններ, և մեր ժողովուրդն իր որոշիչ քվեով պետք է որոշի, թե ինչ ապագա է ունենալու մեր երկիրն առաջիկա տարիների համար: Այս ընտրությունները պարզապես խորհրդարանական ընտրություններ չեն: Այս ընտրությունները հայրենիք ունենալու և չունենալու ընտրություններ են: Եվ մենք բոլորս պետք է քվեարկենք՝ հանուն բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարի»,-ասաց Տոնոյանը:

Նա շեշտեց՝ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել խոսքի ու գործի համապատասխանության դիրքերից՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ չի տվել խոստում, որն իրականություն չի դարձրել: «Ինչպես ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ եկել է մեր ժամանակը»,-ասաց Տոնոյանը:

Նա խոսեց սահմանային խնդիրներից՝ նշելով, որ 10 օր շարունակ իրենք եղել են գրեթե բոլոր մարզերում: «Բոլոր համայնքներում մարդկանց աչքերում տեսել ենք տագնապ, վախ, անհանգստություն՝ իրենց, իրենց երեխայի ապագայի հետ կապված: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ասում է՝ մեզ տալով ձեր վստահության քվեն, ձեր երեխաների ապագան լինելու է անվտանգ, հզոր, ՀՀ-ն լինելու է զարգացող և բարեկեցիկ կյանքով ապրող»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ իր նպատակը, ցանկությունն է կարողանալ պիտանի, օգտակար լինել հայրենիքին, ժողովրդին հանել այս վիճակից: «Այսօր շատ ծանր վիճակում ենք: Առաջնայինը պետք է կարողանանք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը»,-ասաց նա:

Ծառուկյանը կրկին շեշտեց Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: