ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տոնդ շնորհավոր, Երկրապահ ախպերներ ջան. Արամ Սարգսյան

Տոնդ շնորհավոր, Երկրապահ ախպերներ ջան. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է երկրապահի օրը։ Ուղերձում ասվում է․

«Տոնդ շնորհավոր, Երկրապահ ախպերներ ջան, հանձինս ձեզ 92 թվականին թուրքը զգաց այն, ինչը հիմա, ցավոք, զգում ենք մենք։ Իրենք կարողացան հետևություն անել՝ համախմբվել, տնտեսությունը ոտքի հանել, բանակը վերակազմավորել և 30 տարի հետո հաջողություն ունեցան։ Ի՞նչ հետևության կանենք մենք, կախված է մեզնից՝ մեր սթափությունից, համախմբվածությունից և համայն հայության ներուժը ճիշտ օգտագործելուց։ Ու թող ոչ ոք չկասկածի, որ մենք ձեզ հետ դա անելու ենք՝ մեր սահմանամերձ հայրենիքում կառուցելն ու պաշտպանելը միայն պարտք չէ, ապրելակերպ է, հաջողության գրավական՝ պետության կողքին, բանակի հետ ու ժողովրդի համար»,- գրել է նա:

  • Կիսվել: