չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ԵԿՄ–ի հնարավոր լուծարման մասին տեղեկությունները դու՛ք եք շրջանառում. Սասուն Միքայելյանը՝ լրագրողներին

ԵԿՄ–ի հնարավոր լուծարման մասին տեղեկությունները դու՛ք եք շրջանառում. Սասուն Միքայելյանը՝ լրագրողներին

«Երկրապահ» կամավորականների միությունը չի լուծարվելու և շարունակելու է երիտասարդներին զինվորական ծառայության նախապատրաստելու իր առաքելությունը։ Այս մասին այսօր ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «ԵԿՄ» վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ բանակին անցնելուն զուգահեռ կառույցի լուծարման կամ վերակազմավորման մասին խոսակցություններն ընդամենը մամուլի անհիմն ենթադրություններ են:

««Երկրապահը» իր տեղում է, ակտիվորեն զբաղվում է պատանեկան թևի հայրենասիրական դաստիարակությամբ և պարբերաբար սաներին ուղարկում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ ուսում ստանալու»,-հավելեց Միքայելյանը:

  • Կիսվել: