ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են ուզում վերադարձնել կորսված տարածքները. Նազարյան (տեսանյութ)

Թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են ուզում վերադարձնել կորսված տարածքները. Նազարյան (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Արցախի կորսված տարածքները պետք է վերադարձնել պատերազմի միջոցով: Նրա կարծիքով՝ դրա համար քաղաքական գործընթաց է անհրաժեշտ:

Այս մասին Նազարյանն ասել է ՛՛Սպուտնիկ Արմենիայի՛՛ եթերում:

Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք: Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար: Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել՛՛,-մասնավորապես նշել է նա և հավելել, որ բոլոր հարևանների հետ անհրաժեշտ է ունենալ երկարատև խաղաղություն:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: