ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՏԿԵՆ-ում ԱՄՆ Սենատի ներկայացուցչի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը

ՏԿԵՆ-ում ԱՄՆ Սենատի ներկայացուցչի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները։
 
Նախարարի տեղակալն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ՝ էներգետիկայի բնագավառի ծրագրերի կասեցումից հետո նոր աջակցության ծրագրեր նախաձեռնելու կարևորությանը՝ հաշվի առնելով 2025 թվականին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ընձեռած հնարավորությունները։

 

  • Կիսվել: