ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով՝ կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը. Արմեն Սարգսյան

Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով՝ կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ուղերձ է հղել։
 
«Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է:
 
Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։
 
Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ։
 
Թո՛ղ Հույսը, Հավատը, Սերը լուսավորեն բոլորիս հոգիները, մեր ընտանիքներն ու խաղաղություն սփռեն ամենուր։
 
Աղոթում եմ բոլոր հիվանդների համար և շուտափույթ ապաքինում մաղթում:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
 
Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,- ասվում է նախագահի ուղերձում։

  • Կիսվել: