շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակվել Տիգրան Ուլիխանյանը: Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:
 
Ինքնակենսագրություն
 
Ծնվել է 1983 թ. դեկտեմբերի 18-ին Վանաձորում:
2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2008 թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը:
 
Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է:
2008-2018 թթ. աշխատել է տարբեր մասնավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով այդ թվում ղեկավար պաշտոններ։
2018-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:
2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
 
2020 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող:
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
 
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
 

  • Կիսվել: