երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տիգրան Բալայանը ԵԽ պատգամավոր Խուան Ֆերնանդո Լոպեզ Ագիյարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունը

Տիգրան Բալայանը ԵԽ պատգամավոր Խուան Ֆերնանդո Լոպեզ Ագիյարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունը

Մարտի 6-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով կոմիտեի նախագահ Խուան Ֆերնանդո Լոպեզ Ագիյարի հետ։ Բրյուսելում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիները քննարկեցին Հայաստան-ԵՄ գործընկերությունը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Դեսպան Բալայանը գործընկերոջը մանրամասն ներկայացրեց Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները, հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարության և գործողոությունների ծրագրի ընդունումը։

  • Կիսվել: