հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կոչ արեց զերծ մնալ բնության գրկում մեկ-երկու առանց դիմակ անձանց տուգանելու քայլերից

Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կոչ արեց զերծ մնալ բնության գրկում մեկ-երկու առանց դիմակ անձանց տուգանելու քայլերից

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում, երբ քննարկվում էր արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին կառավարության որոշումը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բարձրացրեց ոստիկանության կողմից բնության գրկում դիմակ չկրելու համար քաղաքացիներին տուգանելու կամայական քայլերի մասին հարցը։

«Ոստիկանության այդ գործողությունները արդեն վերածվում են քաղաքացիներին տուգանելու և ոչ թե առողջության համար պայքարի», -հավելեց Գորգիսյանը։

Ի պատասխան, ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ եթե խոսքը ոչ մեծաքանակ մարդկանց մասին է, ապա նրանք իհարկե, թիրախային խումբ չեն։

 «Եթե խոսքը մեկ-երկու անձի մասին է, ովքեր բնության գրկում են, պետք է ոստիկանությանը խնդրեմ, կոչ անեմ, որ նման մոտեցումից զերծ մնան», -հավելեց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: