ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը երդվեց և ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Տիգրան Ավինյանը երդվեց և ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Տիգրան Ավինյանը այսօր Երևանի ավագանու հատուկ նիտում երևանի  երդվեց և ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Հատուկ երդման արարողության համար ներս էին բերել մ.թ.ա. 782 թվականին տպագրված Էրեբունի Երևանի հիմնադրման սեպագիր արջանագրությունը:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք  Երեւանի քաղաքապետի պաշտոնը, երդվում եմ՝

Երեւանի պաշտոնի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը,  գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնգույն մայրաքաղաքի հարգի պահպանման եւ բազմապատկման համար: Պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շհերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին:

Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի  իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,-հայտարարեց Ավինյանը:

Տիգրան Ավինյանը ստորագրեց իր երդման արարողության տակ, որն ի պահ կհանձնվի Երեւանի պատմության թանգարանին: 

Երեւանի խորհրդանիշ հանդիսացող շղթան նորընտիր քաղաքապետին հանձնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: ԱՅնուհետեւ հնչեց Երեւանի օրհներգը:

  • Կիսվել: