ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թևանյանը ներկայացրեց Փաշինյանի հեռացման պահանջով ցույցի գործողությունների պլանը

Թևանյանը ներկայացրեց Փաշինյանի հեռացման պահանջով ցույցի գործողությունների պլանը

՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող ցույցերի հետագա գործողությունները:

Մասնավորապես՝ նա հայտարարել է, որ հանրահավաքին կհաջորդեն անհնազանդության ակցիաները՝ չորս ուղղությամբ՝ դեպի Ամիրյան փողոց, ՛՛Ռոսիա՛՛ կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան:

՛՛Վաղը բոլոր կազմակերպված խմբերը քաղաքի տարբեր տեղերում, տարբեր ժամերի իրականցնում են հետևյալ գործողությունները․

հավաքներ, իրազեկման ակցիաներ, երթեր, փողոց փակել և այլ տիպի ակցիաներ, ինքնակազմակերպում։ Ակցիաները կտևեն մինչև 21։30-ը՛՛,-ասել է նա և հավելել, որ վաղը առավոտվանից քաղաքացիական անհնազանդությունները կշարունակվեն։

  • Կիսվել: