երեքշաբթի, օգոստոս 16
16 / 8 / 2022
Թերեք գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը

Թերեք գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի հետևանքով ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
 
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

  • Կիսվել: