ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղի ունեցողը սահմանադրական հեղաշրջում է․ Արա Սահակյան

Տեղի ունեցողը սահմանադրական հեղաշրջում է․ Արա Սահակյան

Ես այդպիսի անուն ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում: Ես գիտեմ, որ կա այդպիսի անուն ազգանունով դասալիք, գործալիք: Այս մասին ՍԴ-ի մոտ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ խոսելով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի մասին:

Սահակյանի խոսքերով, սովորական բանվորը, ուսուցիչը, բժիշկը մի քանի ժամ աշխատանքից  բացակայելու դեպքում վաղուց հեռացված կլիներ. «Նա ձրիակեր է, ուտում է ձեր փողերը: Նա որևէ բարոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ: Ինձ բարեկիրթ, պարտաճանաչ մարդու անուն տվեք»:

Ինչ վերաբերում է տեղի ունեցող իրադարձություններին, Սահակյանն այն անվանեց սահմանադրական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում:

Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ Սահմանադրական ճգնաժամը Հայաստանում լուծված է, ու ինքն այսուհետ մասնակցելու է ՍԴ նիստերին, որտեղ կա 6 դատավոր:

  • Կիսվել: