չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե պետք է, պետք է գրավել և՛ Ռադիոտունը, և՛ Հեռուստատեսությունը, և՛ մյուս պետական պահպանության օբյեկտները. Ռուբեն Հակոբյան

Եթե պետք է, պետք է գրավել և՛ Ռադիոտունը, և՛ Հեռուստատեսությունը, և՛ մյուս պետական պահպանության օբյեկտները. Ռուբեն Հակոբյան

Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ում խոսքերով, ՍԴ-ն կարողացավ կանգնել, մարդավարի պայքարել իշխող ուժի դեմ. «Իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցինիկորեն հարձակվել է Սահմանադրական դատարանի վրա ու որևէ օրենք չի ճանաչում»:

Հակոբյանի խոսքերով, իշխանությունները կորոնավիրուսն օգտագործում են, հակաօրինական օրենքներ ընդունում, Սահմանադրություն ցեխաջրի մեջ գցում, բայց հասարակությանը պարտադրում են ենթարկվել արտակարգ դրությանը. «Ես կարծում եմ, որ ժամանակն է ժողովուրդը ոտքի կանգնի: Եթե անհրաժեշտ է, իսկապես պետք է գրավել հենց Ռադիոտունը: Ցավոք այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանություն փոխելը հնարավոր չէ, Նիկոլ Փաշինյանը գործում է հակաօրինական դաշտում: Ինչպես ինքն իրականացրեց պետական հեղաշրջում, հիմա պետք է այդպես պետական պահպանության օբյեկտները՝ Ռադիոտուն, Հեռուստատեսություն, մյուս օբյեկտները, գրավել ու նրանց վռնդել իշխանությունից: Նրանք պետությունն այսօր տանում են դեպի կործանում: Ժամանակն է, որ ընդդիմությունն ադեկվատ քայլեր անի: Նվնվոցները, որ հակաօրինական, հակասահմանադրական քայլեր են անում, հասկացանք: Նա էլ ասում է, որ թքած ունի օրենքների, սահմանադրության վրա: Նրա ընտանեկան կապալը որոշում է այդպես ապրել, պետությունը դետում է, որպես իր ընատնեկան կապալ, կարող է զբաղվել մաքսանենգությամբ»:

Հակոբյանն ասաց, որ գիտի իր խոսքի արժեքը, պատասանատվությամբ է ասում. «Պետք ա համարժեք քայլերի գնալ: Եթե պետք է, պետք է գրավել և՛ Ռադիոտունը, և՛ Հեռուստատեսությունը, և՛ մյուս պետական պահպանության օբյեկտները»:

Հակոբյանը Փաշինյանին անվանեց հոգեկան հիվանդ. «Նա մինչև հիմա որևէ մեկին դատի չի տվել այս ձևակերպման համար, որովհետև եթե կոնսիլիում հրավիրեն, կպարզվի, որ նա հոգեկան խնդիրներ ունի, լուրջ վտանգ է պետության համար»:

  • Կիսվել: