երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի համար պարարտ հող ստեղծվեց, որպեսզի ինքը կարողանա լիդերություն ապահովել ընդդիմադիր դաշտում․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի համար պարարտ հող ստեղծվեց, որպեսզի ինքը կարողանա լիդերություն ապահովել ընդդիմադիր դաշտում․ Հակոբյան

Ես ՀՅԴ-ից դուրս եմ եկել զուտ քաղաքական դրդապատճառներով. երբ 2008 թվականի ընտրություններից հետո կուսակցությունը որոշեց կոալիցիա կազմել օրվա իշխանության հետ, ես գտա, որ դա սխալ էր, որովհետեւ որբանում էր ընդդիմադիր դաշտը, որովհետեւ 131 պատգամավորից 126-ը դառնում էին կոալիցիայի անդամ: Այս մասին, այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

«Եվ այդ որբացած դաշտը մնում էր պոպուլիզմով, չտես իշխանատենչ մարդկանց: Դրա հմար Նիկոլ Փաշինյանի համար պարարտ հող ստեղծվեց, որպեսզի ինքը կարողանա լիդերություն ապահովել ընդդիմադիր դաշտում: Ես մեկ տարի հետո դուրս եկա, բայց արդեն ապականվել էր ընդդիմադիր դաշտը»,-ասաց նա:

Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքին, որ բազմաթիվ քաղաքական կուսակցություններ է փոխել, Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Իրենց մոտ իմ կես տարիքի մարդիկ կան, որ 3-4 կուսակցություն են փոխել: Նույն Ալեն Սիմոնյանին ՀՅԴ-ի միջանցքներում էի հանդիպում, կարծեմ վարչության անդամ էր: Նույն ՔՊ խմբակցության ղեկավարը, որ «Լուսավոր Հայաստան» էր, հետո գնաց իշխանության խմբակցություն: Մեր իրականության մեջ եզակի են եղել քաղաքական գործիչները, որոնք եղել են իշխանության մեջ, քաղաքական համոզմունքներին մնալով դուրս են եկել իշխանությունից, մտել ընդդիմության դաշտը: Այն ժամանակ ՀՅԴ-ն իշխանություն էր:

  • Կիսվել: