Տեղի է ունենում ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահի հետ
Տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոկվայում է աշխատանքային այցով։ Հույվարի 11-ին արդեն իսկ կայացել է նրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն:
՛՛Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցություններով մենք ունենք ինչ-որ արդյունք: Եվ այն ոչ պակաս կարևոր է: Մեր համաձայնությունների իրագործումը կարող է փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բերել ներդումային ներուժ՛՛,-ասել է Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:


