երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց. Մելիքյան

Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց. Մելիքյան

Ողջու՛յն, մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ է այդ օրը: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

«Դարեր շարունակ մեր եկեղեցին տեր է կանգնել մեր ժողովրդին՝ պետականություն չունենալու պայմաններում, այսօր իր առաքելությունը նորից է ստանձնել եկեղեցին։ Ձեր կամքի և հզորության առաջ խլել են մեզանից մեր հոգևորը, արժանապատվությունը, հավատացնում եմ ձեզ՝ խարազանն իրենց է լինելու, գալու է այդ օրը։

Պարտավոր ենք սատար կանգնել Հայոց ուժին։ Մեր կոչումը դա է՝ զինվորագրվել ենք Հայոց գործին, ապացույցը ձեր ներկայությունն է այստեղ։ Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ ասյտեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց։ Թող Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության և իրական խաղաղության շրջանը»,-նշեց նա:

  • Կիսվել: