երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ճնշման արդյունքում, հեղափոխությամբ կհասնենք փոփոխությանը, կամ ոնց կստացվի․ Բագրատյան

Ճնշման արդյունքում, հեղափոխությամբ կհասնենք փոփոխությանը, կամ ոնց կստացվի․ Բագրատյան

Սահմանները որոշվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում, դելիմիտացիա արված է, դեմարկացիա չկա․ որպես հիմք ընդունվում են, օրինակ, ռազմական քարտեզները։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Անդրադառնալով սահմանները GPS համակարգով որոշելու հանգամանքին՝ Բագրատյանն ընդգծեց, թե դա անընդունելի է․

«Եթե մեկն ասում է՝ ՀՀ սահմանները որոշված չեն, ուրեմն՝ ՀՀ չկա, եթե որոշված սահման չկա, ուրեմն՝ երկիր չկա»,- նշեց նա՝ անդրադառնալով նաև իշխանության այն պնդմանը, թե ՀՀ սահմանների որոշման գործընթաց չի եղել։

Անդրադառնալով իշխանությանը հեռացնելուն՝ նա նշեց․

«Ճնշման արդյունքում, հեղափոխությամբ կհասնենք փոփոխությանը, կամ ոնց կստացվի։ Իշխանությունները «մուտիլովկայից» բացի այլ բան չեն կարող անել, կրթությամբ, ցենզով, գիտելիքով, ազնվությամբ այդ տեսակն են»,-ասաց նա։

 

  • Կիսվել: