չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ճիշտ է ասում՝ Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքն աջակցել է հրամանատարին․ Սեյրան Օհանյանը՝ Քյարամյանի հայտարարությունների մասին

Ճիշտ է ասում՝ Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքն աջակցել է հրամանատարին․ Սեյրան Օհանյանը՝ Քյարամյանի հայտարարությունների մասին

Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում՝ Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքն աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ հաստատելով ԱԱԾ նախկին տնօրենի խոսքերը, որ միասին են լքել Շուշին.

«Ավելին՝ հրամանատարի խնդրանքով, կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում նա ինքնակամ հանդերաձավորվել ու գնացել է համապատասխան աշխատանքներ կատարել՝ ջոկատների տեղաբաշխման և այլնի մասով:

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան մենք նույն մեքենայով իրար հետ դուրս ենք եկել: Դրանից հետո տարբեր խնդիրներ ենք կատարել:

Նոյեմբերի 7-ին երեկոյան նույն մեքենայով՝ իմ մեքենայով ես նրան իր խնդրանքով բերել եմ Երևան»:

  • Կիսվել: