երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բոլոր ուղղություններով իրավիճակը մեզ համար արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք. Քյարամյանը՝ պատերազմի պարտության քննության մասին (տեսանյութ)

Բոլոր ուղղություններով իրավիճակը մեզ համար արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք. Քյարամյանը՝ պատերազմի պարտության քննության մասին (տեսանյութ)

Բոլոր ուղղություններով իրավիճակը մեզ համար արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք գտնվում։ Այս մասին հոկտեմբերի 11-ին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով այն մասին, թե որքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները։

«Բոլոր ուղղություններով, մեր տեսանկյունից, ունենք իրական պատկեր։ Այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերը ավարատել և դատարան ուղարկելու վերաբերյալ»,-նշել է նա:

Քյարամյանը նաև հավելել է, որ հարցին վերաբերվել են՝ կարևորելով վարույթների պատմական արժեքը և օբյեկտիվորեն անդրադառնալով դրվագներին։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: