«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունն այցելել է Ոսկեպար
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 10-ին այցելել է Իջևան:
«Այսօր, ի սատարումն «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության, տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների ներկայացուցիչներ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ այցելեցին Իջևան։
Հանդիպում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։
Այնուհետև խումբը մեկնեց Ոսկեպար՝ գյուղացիների հետ հանդիպելու և աջակցության պատրաստակամություն հայտնելու»,-ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ։