կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տավուշում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Ադրբեջանին և դրանք պետք է վերադարձվեն. Աղազարյան

Տավուշում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Ադրբեջանին և դրանք պետք է վերադարձվեն. Աղազարյան

Տարածաշրջանում գտնվելով շատ դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի նման հարևաններ,  շատ սահմանափակ հնարավորություններ ունենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ մենք պետք է մեր քայլերում ներգրավենք միջազգային ուժերի ուշադրությունը.«Ես չեմ ասում, որ դրանք որոշիչ են, բայց  շատ կարևոր են։ Դուք էլ եք տեսնում, որ որոշ գործընթացներ հիմա մի քիչ ուրիշ ձև են ընթանում»։

Պատգամավորը կարծում է, որ պատերազմի սպառնալիքին չպետք է տուրք տրվի, որովհետև ամեն ինչ, ըստ Աղազարյանի, ունի իր չափն ու սահմանը. «Մենք անում ենք քայլ՝ խաղաղության գործընթաների տրամաբանության մեջ։ Ես այդ ձգտումն Ադրբեջանի մոտ չեմ տեսնում։ Չհաշված, որ Ալիևը հայտարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսքան մոտ չեն եղել խաղաղությանը։ Դա ինձ համար լոկ հայտարարություն է, որը չի ուղեկցվում կոնկրետ քայլերով։ Եթե մեր այս  քայլից հետո Ադրբեջանն ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ։

Տավուշի մարզում չկան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Տավուշի մազրում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը և դրանք ոչ  թե պետք է հանձնվեն, այլ պետք է վերադարձվեն»։

  • Կիսվել: