ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարիներով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթը, փոխարենը Նիկոլ Փաշինյանը չի կպել իմ երեխային, իմ կնոջը. Մինասյան

Տարիներով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթը, փոխարենը Նիկոլ Փաշինյանը չի կպել իմ երեխային, իմ կնոջը. Մինասյան

Տարիներով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթը, փոխարենը Նիկոլ Փաշինյանը չի կպել իմ երեխային, իմ կնոջը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի հասել է շանտաժի միջոցով, նույնիսկ վարչապետ է ընտրվել շանտաժով:

՛՛Նիկոլ Փաշինանն ու Աննա Հակոբյանը շանտաժի միջոցով շարունակում են փող աշխատել, ուղղակի «Հայկական ժամանակի» հետ մեկտեղ օգտագործում են Հայաստանի ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, ՊԵԿ-ը։  Բոլոր խոշոր բիզնեսմենները մուծվում են այդ զույգին, բա ի՞նչ եք մտածում, ոնց են կարողանում պահել այդ բանակը՝ ֆեյքերից մինչև իրենց կուսակցություն։

Նիկոլ   Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միշտ են փող աշխատել շանտաժի միջոցով, երբ «Հայկական ժամանակն» էր օգտագործում մարդկանց մասին հերհյուրանքներ չտպելու համար։ Բոլորից էին փող վերցնում՛՛,-ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ ինքն էլ է մեկ անգամ ենթարկվել շանտաժի, որպեսզի ընտանիքը թողնեն հանգիստ. ՛՛Պայմանավորվեցինք ամսական իրենց չվաճառված թերթերը սխեմայի միջոցով մենք կֆինանսավորենք։ Ես իմ կյանքում մեկ անգամ եմ ենթարկվել շանտաժի։ Արել եմ մեծ սխալ, որովհետև իրականում ընտանեկան երջանկության համար ֆինանսավորել եմ հոգեբանական տեռորիստի։ Այդ սխեմայի միջոցով տարիներով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթը, փոխարենը Նիկոլ Փաշինյանը չի կպել իմ երեխային, իմ կնոջը՛՛։

Նախկին դեսպանն ասաց նաև, որ 2019 թ. մայիսի 27-ին խուզարկել էին և իր գրասենյակի ընդունարանից վերցրել իր հին համակագիչը: ՛՛Մեկ տարի համակարգիչը չգիտենք ուր է եղել։ Կան ինձ պատկանող տարբեր նյութեր այդ համակարգչում, բայց չկա որևէ բան, որը օրենքի հետ խնդիր ունենա։ Նույնիսկ չենք բողոքարկել դա։ Իմ հասարակական, քաղաքական, մեր զրույցների ամենապիկին պարզվում է, որ այդ համակագիչը բացվել է ու այնտեղ կան ինչ որ նյութեր։ Հավատում եք չէ՞, եթե Նիկոլ Փաշինյանն իմ դեմ ունենար մի բան, ինքը գոնե մեկ փաստ պետք է տար՛՛,-նշեց նա։
Ըստ նրա՝ «Հայկական ժամանակում» են  գրվել ու ու ստեղծվել ֆայլերը, որը լցրել են կոմպյուտերի մեջ ու ասում են՝ 9000 հատ է։

՛՛Բոլոր քննչական մարմինների, ԱԱԾ, դատախազության աշխատակիցներին, բոլոր նրանց, ովքեր խախտելով օրենքները, լսելով խենթին գործեր են կարում, գնում են մարդկանց ընտանիք, խուզարկում են, կանանց բրդբրդում են, բոլոր մարդկանց ականջներից իջեցնելու եմ, ծնկաչոք ներողություն եք խնդրելու երեխաներից ու կանանցից։
Ես չունեմ երկիր, ժողովուրդ, որը պետք է թողնեմ անտեր, խենթ շանտաժիստի ձեռքում։ Իմ կյանքը կդնեմ, բայց Հայաստանը կազատեմ խենթ շանտաժիստից։ Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին ու իր ոհմակին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքից։ Պատժվելու են բոլորը, որոնք սատարում են այդ հոգեկան հիվանդին։
Կոչ եմ անում հասարակական, քաղաքական ուժերին վերադառնալ իրականություն՛՛,-ասաց Միքայել Մինասյանը:

 

  • Կիսվել: