հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տարին կավարտվի համախառն ներքին արդյունքի 7 տոկոս աճով. Տիգրան Խաչատրյան

Տարին կավարտվի համախառն ներքին արդյունքի 7 տոկոս աճով. Տիգրան Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստը սկսվել է 2023-2025 թվականների պետական միջնաժակետ ծախսերի ծրագրի և Հայաստանի կառավարության 2022-2026 թվականների պարտքի բեռի վերանայված, նվազեցրած ծրագիրը հաստատելու մասին հարցերի քննարկմամբ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն արձանագրել է, որ այս տարվա 5 ամիսների տնտեսական ցուցանիշների գնահատումը, որը կազմել է 10.2 տոկոս, թույլ է տալիս կանխատեսել, որ տարին կավարտվի համախառն ներքին արդյունքի 7 տոկոս աճով: Ֆինանսների նախարարը հայտարարել է նաև, թե 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը ներկայացնում է հաջորդ երեք տարիների կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը։

«Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համահունչ՝ 2023 թվականին ու հաջորդող երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումն ու ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը։ Դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման ու, այդպիսով, մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում», – ասել է Տիգրան Խաչատրյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: