երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս տարվա մեր խնդիրն է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա մեր խնդիրն է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա մեր խնդիրն է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս տարվա խնդիրն է նույնպես ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Հաշվի առնելով, որ կապիտալ ծախսերի շատ էական ավելացում ունենք, ես կարծում եմ, որ կապիտալ ծախսերի այդ պայմաններում կառավարության ծախսային ադյունավետությունն ավելի մեծ ազդեցություն ունի տնտեսական աճի վրա ու եթե նախկինում կառավարության ծախսային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա էականորեն ցածր էր, ու մենք մասնավոր հատվածին էինք խթանում, հիմա նաև պետք է ուշադրություն դարձնենք մեր ծախսային քաղաքականության որակին»,- ասաց նա։

  • Կիսվել: