շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը»՝ շների կողմից մեքենան վնասելու դեպքի մասին

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը»՝ շների կողմից մեքենան վնասելու դեպքի մասին

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ից արձագաքել են համացանցում տարածված տեսանյութին, որտեղ նշվում է, որ շները վնասում են մեքենան։

««Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ֊ն այսօր ահազանգ էր ստացել Երևանի բնակչից այն մասին, որ թափառող շների մի խումբ վնասել է բակում կայանած իր մեքենան։

Ահազանգին ընթացք է տրվել և դեպքի վայր է ժամանել ՀՈԱԿ֊ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը՝ աշխատակիցների հետ միասին՝ մանրամասներին ծանոթանալու համար։

Տուժած մեքենայի սեփականատիրոջ խոսքով, տեսանյութում երևացող շները ագրեսիվ վարք չեն ցուցաբերել։ Քաղաքացու ենթադրությամբ, կենդանիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել մեքենայի տակ եղած կատվի առկայությամբ։

ՀՈԱԿ֊ի տնօրինությունը և մեքենայի սեփականատերը՝ պահպնելով համագործակցային մթնոլորտը, կփորձեն ՀՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: