ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրիում թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել

Գյումրիում թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել

Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

  • Կիսվել: