հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին

Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին

Չնայած հայտարարվել է խորհրդարանական աշխատանքների բոյկոտ, այնուամենայնիվ,  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն օրերս խորհրդարանում հանդիպել է ՄԱԿ – ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի և Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ։

«Հանդիպումը շատ կարևոր էր հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին:

Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրությանն առնչվող, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող շատ հարցեր»,-գրել է Թովմասյանը։

 
 

  • Կիսվել: