չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թագուհի Թովմասյանը համոզված է, որ Հայաստանում դատարանի միջոցով կկարողանա վերականգնել իր լիազորությունները

Թագուհի Թովմասյանը համոզված է, որ Հայաստանում դատարանի միջոցով կկարողանա վերականգնել իր լիազորությունները

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Լիազորություններից զրկելու գործընթացն անօրինական էր, քանի որ ես հնարավորություն չունեի իմ դիրքորոշումն արտահայտելու: Ես խորհրդարանի նախագահին, ինչպես նաև նախագահի պաշտոնակատարին անաշխատունակության տեղեկանք եմ ներկայացրել և գրավոր խնդրել եմ հետաձգել հարցի քննարկումը, բայց այն անտեսել են»,- ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը:

Նա համոզված է, որ Հայաստանում դատարանի միջոցով կկարողանա վերականգնել իր լիազորությունները։ Հակառակ դեպքում Թագուհի Թովմասյանը պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

  • Կիսվել: