շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքում ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին. մարզպետ

Սյունիքում ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին. մարզպետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզում վերջին զարգացումների վերաբերյալ  հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ սյունեցիներ, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։

Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։

Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:

ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»:

Նշենք, որ այսօր Շուրնուխի գյուղապետը հայտարարությունն էր տարածել, ըստ որի մինչև հունվարի հինգը բնակչությունը պետք է վերջնականապես ազատեր Շուրնուխի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցնող տարածքները:  

 

 

  • Կիսվել: