երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սյունիքից մինչև Տավուշ Ալիևը կտոր-կտոր վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա․ Բագրատյան

Սյունիքից մինչև Տավուշ Ալիևը կտոր-կտոր վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա․ Բագրատյան

Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է խլում, ես կասկածում եմ, որ քանի որ ԼՂ-ն մնացել է 2500 քառ․ կմ, Սյունիքից մինչև Տավուշ Ալիևը 2500 քառ․ կմ կտոր-կտոր վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ես կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք։ Ամբողջ ճանապարհը հայկական է, բայց ադրբեջանցիները տեղ-տեղ անցել են, խորացել են մեր տարածք, վերցրել են Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները»,-նշեց նա։

Անդրադառնալով պատերազմից ամիսներ առաջ արված իր հայտարարությանը, որ եթե լիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն, կհարձակվեր ՀՀ-ի վրա, Բագրատյանն ասաց․

«Հունվարին ասում էի՝ Ադրբեջանը հարձակվում է, մարտին հարցնում էի՝ ԱԹՍ-ների դեմ ի՞նչ եք անելու, պարզ էր, որ մինչև հոկտեմբեր հարձակվելու են, ասել էի՝ 4 ամիս հետո Ադրբեջանը կհարձակվի, հարձակվեց 3 ամիս 27 օր հետո, ինձ պետք է դրա համար շնորհակալություն հայտնեն։ Ադրբեջանը 2020-ի մայիս-հունիսին սկսել էր «Բայրաքթարներ» առնել»,- նշեց նա։

 

  • Կիսվել: