ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սյունիք գերմանական պատվիրակություն է այցելել

Սյունիք գերմանական պատվիրակություն է այցելել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ին  Մեղրիում ընդունել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի (DGAP) պատվիրակությանը, որի կազմում էին Շտեֆան Մայստերը (Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կենտրոնի ղեկավար) և Անաստասիա Պոչիումբան ( Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի գիտաշխատող):

Մարզպետարանից հաղորդում են, որ այս խորհուրդը գերմանական արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտ է: Այն անկախ, մասնավոր, անկուսակցական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է,  ակտիվորեն մասնակցում է քաղաքականության ձևավորմանը և խթանում է Գերմանիայի արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների ըմբռնումը:

Սյունիքի մարզ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի հարավում տիրող իրավիճակին, դրա մասին ավելի ստույգ ու ամբողջական  պատկերացում կազմել տեղում հանդիպումների միջոցով ու բարձրաձայնած խնդիրները, իրադրությունը ներկայացնել Գերմանիայում որոշում կայացնող մարմիններին։

Մարզպետը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին 2020-ից հետո Սյունիքում ստեղծված կացությանը, ԼՂ-ից տեղահանված ու այստեղ հաստատված մարդկանց ինտեգրացիային, անվտանգային, տնտեսական ու այլ թեմաների։ 

  • Կիսվել: