շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը հեռանալու ցանկություն ունի․ «Հրապարակ»

Սուրեն Պապիկյանը հեռանալու ցանկություն ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության աղբյուրներից տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը վերջին շրջանում մի քանի անգամ ազատման դիմում է գրել կամ առնվազն նման մտադրություն է ունեցել, որի մասին նախարարության աշխատակազմի նեղ շրջանակ է տեղյակ եղել, սակայն Նիկոլ Փաշինյանը համոզել է նրան՝ հետ կանգնել այդ մտադրությունից։

Սուրեն Պապիկյանը, ով ի պաշտոնե Ռուսաստանի հետ ամենաշատ շփումներ ունեցող պաշտոնյաներից է, Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության պատճառով հայտնվել է ռուսական գործիչների ճնշման ներքո։ Երեկ մենք նաեւ լուր էինք գրել, որ ՔՊ-ում կան դեռ ողջամիտ մարդիկ, որոնք դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից, հատկապես` հակառուսական քայլերից, եւ կարծում են, որ դա վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ։ Այս տեսակետը, ըստ որոշ լուրերի, պաշտպանում է նաեւ Պապիկյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: