ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը՝ Հայաստանի ապաշրջափակման հնարավոր ուղղությունների մասին

Սուրեն Պապիկյանը՝ Հայաստանի ապաշրջափակման հնարավոր ուղղությունների մասին

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ դեռ հայտնի չէ, թե ճանապարհների ապաշրջափակման դեպքում, Հայաստանից դուրս եկող որ ուղղությանը նախապատվություն կտրվի։ «Այս փուլում որևէ բովանդակային քննարկում չի եղել, բայց Հայաստանի համար շատ կարևոր է ապաշրջափակումը, հենց դա էլ ենթադրում է Եռակողմ հայտարությունը։ Այս փուլում թե՛ ՀՀ-ում, թե՛ Ադրբեջանում կապը խաթարված է, ինչ-որ ժամանակ է պետք՝ դա վերականգնելու համար», – նշել է նախարարը «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում։

«Դիլիջան -Իջևան (դեպի ադրբեջանական Ղազախ – խմբ․) հատվածը Հովք գյուղի շրջանում  1994 – ին սողանքի հետևանքով քանդվել է։ Դրա վերականգումը գնահատվում է 496 մլն դոլալ, հարավային ուղղությամբ՝ (Մեղրիի տարածքով – խմբ․) երկաթգծի վերականգնումը գնահատավում է  211 մլն դոլար»,-նշել է նախարարը։ Պապիկյանն անդրադարձել է նաև ՀՀ տարածքից հնարավոր միջանցքի տրամադրման մասին խոսակցություններին։

«Միջանցի մասին խոսք չի լինելու, Հայաստանի սուվերենությունը չի տուժելու․ Ադրբեջանի տարածքով փոխադրում իրականացնելիս դա համարվելու է տրանզիտ փոխադրում, նույնը՝ ՀՀ-ի տարածքով, այստեղ միջանցքի մասին չի խոսվում», – մանրամասնել է Պապիկյանը՝ հավելելով, որ միջանցքը ենթադրում է այդ տարածքով անցնելը՝ առանց մաքսեր վճարելու և այլն։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։  Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։


  • Կիսվել: