շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանի ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը․ նման լուրերը Պապիկյանի դեմ կազմակերպված էժան շահարկումներ են. Չախոյան

Սուրեն Պապիկյանի ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը․ նման լուրերը Պապիկյանի դեմ կազմակերպված էժան շահարկումներ են. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՊՆ ղեկավար Սուեն Պապիկյանի ազատման մասին լուրերին.

"Վերջին օրերին ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից կեղծ լուրեր են տարածվում առ այն, թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազատվելու է աշխատանքից։

Սուրեն Պապիկյանի ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը, Պապիկյանը շարունակելու է իր աշխատանքը՝ իրականացնելով բարեփոխումներ զինված ուժերում։

Իսկ վերջին օրերին տեղեկատվական ստահոդ՝ իրականության հետ աղերս չունեցող լուրերով Պապիկյանի դեմ կազմակերպված արշավը էժան շահարկումների դաշտից է, որի նպատակ պաշտպանության ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանաքի որակազրկումն է"։

  • Կիսվել: