չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Սուրեն Գրիգորյան, ես խորհուրդ կտամ ձեր WhatsApp-ի հավելվածը ջնջեք, դա շաքարի բուն է. Ավագանու ընդդիմադիր անդամ

Սուրեն Գրիգորյան, ես խորհուրդ կտամ ձեր WhatsApp-ի հավելվածը ջնջեք, դա շաքարի բուն է. Ավագանու ընդդիմադիր անդամ

Սուրեն Գրիգորյան, ես խորհուրդ կտամ ձեզ ձեր WhatsApp-ի հավելվածը ջնջեք ձեր հեռախոսից, դա շաքարի բուն է։  Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

«Այս ամբողջը վերջում ջարդելու են ձեր վրա, բայց ձեր մեղքը, տեսնում եմ՝ զրո է: Ինձ մոտ տպավորություն է, որ այդքան ձեզ մեղադրում, ասում էի հովանավորում եք, ոնց որ թե այն կլուբնիկն է պատճառը, որ դուք հովանավորում եք։

Ուղղակի դուք անկեղծ չեք, չեք խոսում: Նայեք Սուրեն Գրիգորյանը ինչ սիրուն ժպտում է և կարմրում է։ Ճիշտ եք անում, որ կարմրում եք։ Հիմա կասի՝ ձեր փոխարեն եմ կարմրում, իմ փոխարենը կարմրեք, լավ կանեք»,-ասաց նա՝ խոսելով տրանսպորտի թանկացման մասին:

  • Կիսվել: