կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել․ Իշխան Սաղաթելյանը` 30 քաղաքական ուժերի հանդիպման մասին

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել․ Իշխան Սաղաթելյանը` 30 քաղաքական ուժերի հանդիպման մասին

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ 3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը:

«Գրեթե բոլոր քաղաքական ուժերը կիսում են այն տեսակետը, որ երկիրը ծանր ճգնաժամի առջև է, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն և չեն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ։

Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել կոնկրետ քայլերի, գործողությունների շուրջ, և մարդկանց կոնկրետ ուղի ու ճանապարհ ցույց տալ»,- ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ ճանապարհային քարտեզ են մշակել, որի վերաբերյալ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն՝ այն բանից հետո երբ բոլոր քաղաքական ուժերն իրենց խորհուրդներում արագ քննարկումներ կանցկացնեն ու իրենց վերջնական տեսակետները կհայտնեն։

  • Կիսվել: