հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սպասելիքների արդարացման կարեւոր նախապայմանը․ «Հայաստանի Հանրապետություն»

Սպասելիքների արդարացման կարեւոր նախապայմանը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Տարբեր ժամանակաշրջաններում հասարակության մեջ կուտակվել են դժգոհություններ, որոնք հանգեցրել են ներքաղաքական փոփոխությունների: Ձեւավորվել են նոր կառավարություններ, նշանակվել են նոր վարչապետներ, ի վերջո, այդ նույն պատճառներն ուներ նաեւ 2018-ի թավշյա հեղափոխությունը:

Մարդիկ ամեն մի քաղաքական փոփոխության հետ սպասել են իրենց կենցաղում իրականացվելիք փոփոխության: Ակնկալել են, որ հենց իրենց կյանքում մի շոշափելի բան է փոխվելու, սկսելու են լավ ապրել, թեեւ, այդ լավ ապրելն էլ մի անորոշ ու ոչ այնքան հստակ հասկացություն է, որովհետեւ տարբեր տեղերում, տարբեր մարդկանց մոտ այն տարբեր կերպ է չափվում ու ընկալվում:

Բայց խնդիրը հենց այն է, որ գրեթե երբեք այդ հանրային սպասումները չեն արդարացել: Գուցե, այն պատճառով, որ շոշափելի բան չի փոխվել, գուցե եւ այն պատճառով, որ ոչ ոքի համար հստակ չէ, թե հատկապես ինչ փոփոխության է սպասում հասարակ քաղաքացին: Այս առումով մի հետաքրքիր բացատրություն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տարբեր ելույթների ժամանակ, տարբեր առիթներով առաջ է քաշում ու բերում օրինակներ, թե ինչը կարելի է համարել մարդու կյանքի փոփոխություն:

Այս թեմային նա անդրադարձավ նաեւ օրերս Հանրային հեռուստաընկերության տաղավարում հյուրընկալվելիս: Վարչապետի հիմնական թեզն այն է, որ կառավարության խնդիրը հնարավորություններ ստեղծելն է, մարդու խնդիրը՝ դրանք օգտագործելը: Երբ ասում ենք, որ պետությունը պետք է փոխի մարդու կյանքը, պետք է հասկանանք, որ պետությունը պետք է մարդկանց տա գործիքներ, որպեսզի իրենք փոխեն իրենց կյանքը, ստեղծեն պատշաճ ապրուստի միջոցներ եւ այլն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: