հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սպառնալիքին անդրադառնում ենք սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով․ Զոհրաբ Մնացականյանը՝ թուրքական կողմի նախապայմանների, նաև ԼՂ հարցի մասին

Սպառնալիքին անդրադառնում ենք սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով․ Զոհրաբ Մնացականյանը՝ թուրքական կողմի նախապայմանների, նաև ԼՂ հարցի մասին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է Ցեղասպանության թեմային և մի շարք այլ քաղաքական հարցերի։

Պատասխանելով հարցին, որ Թուրքիան օր օրի ավելացնում է նախապայմանները, և ժամանակն է՝ Հայաստանը նույնպես փոխի այս երկար տարիների քաղաքականությունը, քանի որ արդյունավետության տեսանկյունից՝ թուրքերը միայն խստացնում են իրենց դիրքորոշումները և փորձում են նաև այլ տեղեր, այլ հարցերի մեջ ներգրավվել, նախարարը նշեց․

«Քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի, և այդ մոտեցմամբ էլ մենք մոտենալու ենք հարաբերություններին։ Բացի նրանից, որ մենք ապրում ենք այդ ժխտված արդարության պայմաններում, դրան ավելանում են նաև այլ քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի խորացնում են խնդիրը. դա և՛ փակված սահմանն է, և՛ անվերապահ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բոլոր այս հանգամանքները միասին վերցրած մեզ համար հանդիսանում են սպառնալիք, և մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը. սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը։ Յուրաքանչյուր քայլ մենք անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար»։

Անդրադառնալով Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմնի՝ 2009թ․ արձանագրությունների վերաբերյալ հայտարարությանը, ով ասել էր, որ Արցախի հարցի լուծման քաղաքական-տնտեսական կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանն ուղղված թուրքական կողմից դա քայլ էր, որ  Հայաստանը մերժեց, Մնացականյանը հայտնեց, որ այդ խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը նույնիսկ պատիվ չի բերում․

«Գիտեք, այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, կարծում եմ, նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետև շատ լավ գիտենք պատմությունը: Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը և շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետև ժխտողականությանը նաև միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն և վտանգ»։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ

  • Կիսվել: