Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը․ Վեհափառը՝ Մայր տաճարում հավաքվածներին
Հայ հոգևորականները շարունակելու են իրենց առաքելությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և արգելքներին։ Այսօր երեկոյան ժամերգությունից հետո ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ դիմելով Մայր տաճարում հավաքված հավատավորներին։
Նա, մասնավորապես, նշեց. «Հայոց եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր սուրբ եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված և փրկություն, աննահանջ պահապան հայոց ինքնության ու ազգային, հոգևոր ժառանգության։ Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու»:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրորության, պետության հզորացման կարևոր գործոններից մեկն է եղել բոլոր ժամանակներում, իսկ այսօր եկեղեցին և հոգևորականներն իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում։
Միաժամանակ, վեհափառը հիշեցրեց, որ նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում նվիրումն Աստծուն, հայրենիքին, եկեղեցուն, մեր սրբազան արժեքներին։
Միաժամանակ, վեհափառը հիշեցրեց, որ նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում նվիրումն Աստծուն, հայրենիքին, եկեղեցուն, մեր սրբազան արժեքներին։
Նա կոչ արեց ամրապնդել ազգային միաբանությունը՝ ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։
Վերջում Վեհափառ հայրապետն օրհնություն բաժանեց հավաքվածներին։



