երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում զեկուցող է ընտրվել՝ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը» թեմայով

Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում զեկուցող է ընտրվել՝ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը» թեմայով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ- Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել է «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից, որում, մասնավորապես ասվում է․

«Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։ Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ-ը Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։ Սա նշանակում է, որ հնարավորություն կունենամ ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ-ը լիագումար նիստին»։

 

  • Կիսվել: